Ճամփորդություն Գառնի Կրիստալլայն

Մայիսի 3-ին մենք դասարանով գնացել էինք ճանփորդության Գառնի։ Եղել ենք Գառնու հեթանոսական տաճարում։ Այն շատ մեծ էր, ուներ քսանչորս մեծ քարե սյուն։ Վերևի հատվածում կային  գեղեցիկ փորագրություններ։ Բարձրացանք տաճարի ներսը, որտեղ մի մեծ փակած փոս կար և խորան։ Ընկեր Լուսինեն մեզ պատմեց, որ հին ժամանակներում շատ աստվածներ կային։ Գառնու տաճարի խորանին մարդիկ տանում էին նվիրաբերումներ և խնդրում աստվածներից անձրև, արև, առատ բերք․․․

Այցելել ենք մի գեղեցիկ վայր, որը կոչվում է Քարերի սիմֆոնիա։ Այն նման էր քարե ջրվեժի։

Մեր ճամփորդության նպատակներից մեկը ջրի շշալցման գործարանի աշխատանքը ճանաչելն էր։ Գնացինք «Գառնի Կրիստալլայն» գործարան։ Մտանք ներս, բոլորս հագանք գլխարկ, խալաթ և բախիլ։ Մեզ զգուշացրեցին, որ պետք է լինել շատ ուշադիր և զգույշ։

Գործարանում կային տարբեր սարքավորումներ։ Նրանցից մեկը փոքրիկ պլաստիկը դարձնում էր շիշ։ Իսկ կարմիր լազերը շշերը գեղեցկացնում էր։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Իմացանք, թե ինչպես են ջուրը և ըմպելիքները շշալցվում։ Ստացանք նվերներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով