Մատենադարան

Մենք այսօր գնացինք Մատենադարան։ Այնտեղ շատ — շատ հետաքրքիր էր։ Հենց մուտքից մեզ դուր եկան Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանները, որոնց մոտ փորագրված էին հայերենի այբուբենի տառերը։ Մենք մտանք սքանչելի շենք, որտեղ պահվում են հին գրքեր և ձեռագիր մատյաններ։ Դա ամենախոշոր պահոցն է, որը ստեղծվել է 1921 թվ․՝ 5 — րդ դարում ստեղծված Էջմիածնի Մատենադարանի հիմքի վրա։ Այնտեղ շուրջ 23000 ձեռագիր և 300․000 արխիվային փաստաթուղթ։ Մենք անտեղ իմացանք, որ ոնց են գրել հին ժամանակներում թվերը։ Նույնիսկ տեսանք մեկ ձեռագիր, որը դարձել էր քար և իմացանք, որ այդ ժամանակներում գրում էին ուրիշ լեզվով, քանի որ դեռ հայերեն տառերը չկային։ Մենք իմացանք, որ ամենամեծ ձեռագիր մատյանը «Մշո ճառընտիր» — ն է։ Տեսանք խաչքարեր և ամենափոքր ձեռագիրը, որը լուցկու տուփի չափ էր, իսկ ստեղծվել էր Եգիպտոսում։ Լսեցինք, թե ինչպես են պատրաստում որդան կարմիրը։ Ամեն տարի Մատենադարան է այցելում 50․000 — ից ավելի այցելու։ Հետո գնացինք այգի և կերանք պոնչիկ։ Ամենալավ ճամփորդությունն էր Մատենադարան այցելուցյունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով