Ուսումնական ձմեռ

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մեր ընտանիքում կա ավանդույթ՝ Նոր Տարվա հանգստյան օրերին գրեթե ամեն օր մենք այցելում ենք թատրոն և դիտում մանկական ամանորյա ներկայացումներ։ Նույնիսկ եթե այդ ժամանակ լինում ենք այլ երկրում, փորձում ենք ավանդույթը չխախտել։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։

Երևի ամենաավանդական ուտելիքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, բլինչիկն է։ Ծնողներս պատմում են, որ նախկինում այսքան շատ աղցաններ չէին պատրաստում, օրինակ «Կեսար» աղցան ոչ ոք չէր պատրաստում։ Տատիկս պատրաստում է փախլավա, որը շատ հին հայկական ավանդական քաղցրավենիք է։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։

Փոքր ժամանակ ծնողներս բոլոր երեխաների պես Ձմեռ պապիկից ուզել են տարբեր խաղալիքներ։ Մայրիկս ուզել է տիկնիկներ, իսկ հայրիկս՝ մեքենաներ։ Ես ուզել եմ տարբեր մեքենաներ, սեղանի խաղեր և շախմատ։ Այս տարի Ձմեռ պապիկը իմ բոլոր նվերները չբերեց, բայց բերեց հեռահաղորդակցության միջոց, որը ես շատ էի ուզում և կօգտագործեմ արշավների ժամանակ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/։

Կա մի բարի Ամանորյա ավանդույթ՝ ես հորաքրոջս հետ պատրաստում եմ քաղցրավենիք «Ընկույզ»։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/։

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

Դե սպասիր (Ну погоди) մուլտֆիլմի Ամանորյա երգը շատ գեղեցիկ է, բայց հիմա քիչ մարդ է այն լսում և դիտում։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/։

Ես կցանկանայի, որ Ամանորը նշենք ձմռանը: Տոնածառ, մանդարին, ձնեմարդ, Ձմեռ պապիկ և Ամանորյա հեքիաթներ՝ առանց Ամանորյա այս խորհրդանիշերի դժվար է տոնը պատկերացնել։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով