Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

Sweet Castle with a Cream-colored Roof and a Piece of Candy Stock Vector -  Illustration of isolated, childhood: 115955516

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն․․․․․
    Բազկաթոռ — չիպսե բազկաթոռ
    հրապարակ — խմորեղենի հրապարակ
    պաղպաղակ — մրգային պաղպաղակ
    երեխաներ — համով երեխաներ
    սեղան — շոկոլադե սեղան
    ափսե — մարմելադե
    ափսե
    ապակի — քաղցր ապակի
  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
    Բոլոնիան գտնվում է Իտալիայի հյուսիսում, Պո գետի ափին։ Բոլոնիան ստեղծվել է մ․թ․ա․ և կոչվել է սկզբում Բոլսինի, հետո վերանվանվել է Ֆելսիա։ Բոլոնիա է անվանվել մ․թ․ա․ 180 թ․։
  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    Երևակայական քաղաքում ամեն ինչ հեքիաթային է։ Այնտեղ կարող են լինել պաղպաղակե տներ, մրգային գետեր, շոկոլադե բազկաթոռ, շաքարե ծուխ և այլ ոչ իրական բաներ։ Իրական քաղաքում ամեն ինչ իսկական է, թե մարդիկ, թե ծառերը, թե տները, հրապարակները։ Նրանք նման են նրանով, որ երկուսն ել քաղաք են, իսկ տարբեր են նրանով, որ մեկը երևակայական է, մյուսը՝ իրական իրական։
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Եթե դպրոցը պաղպաղակից լիներ, ձմռանը չէինք գնա դպրոց, որովհետև շատ ցուրտ կլիներ այնտեղ, իսկ ամռանը ուտելու ժամին կուտեինք դպրոցը։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։
Եթե պաղպաղակե անձրև գար, ես կիջնեի բակ ու կուտեի պաղպաղակե կաթիլները, ոչ թե կմնայի տանը։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։
Ես ամբողջ օրը կլացեի, կամ ես համեղ պաղպաղակ կպատրաստեի և բոլորին կհյուրասիրեի։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։
Պաղպաղակի անունը տաքտաքուկ լինելուց՝ պաղպաղակը էլի սառը ու համեղ կլիներ։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։
Եթե մայրիկները ճաշի փոխարեն պաղպաղակ պատրաստեին, մենք հաճույքով կուտեինք։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։
    Շոկոլադե հիվանդանոց
    Երևանում կա մի հիվանդանոց, որը շոկոլադից է պատրաստված։ Այնտեղ բոլոր երեխաները հաճույքով են բուժվում։ Բժիշկները դեղերի փոխարեն պաղպաղակ են տալիս։ Երեխաներին զբաղեցնում են ծաղրածուները։
    Սրսկումների փոխարեն բուժքույրը տաք շոկոլադ է տալիս։ Իսկ երբ առողջանում են, մի մեծ տուփ շոկոլադ են նվիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով