Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք գնացել էինք Ծաղկեվանք, բարձրացել սար։ Ես Վիկային էի օգնում, իսկ Վիկան՝ ինձ։ Ուրախացանք, երբ հավաքեցինք ալոճ։ Ես փորձեցի, և այն ինձ դուր եկավ։ Երգեցինք Ծաղկեվանքում։ Սար իջնելն ավելի արագ ստացվեց, որովհետև արդեն հանգստացել էինք։

Լեգենդ

Կար մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Նրան սիրահարված էր մի իշխան և ուզում էր ստիպելով ամուսնանալ։ Բայց Ծաղիկը չէր ուզում։ Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում։ Ծաղիկը տեսնում է մի հովվի և խնդրում, որ չասի իր տեղը։ Բայց հենց իշխանը եկավ, հովիվը վախեցավ և ասաց աղջկա տեղը։ Ծաղիկն իմացավ, որ իշխանը գալիս է, իրեն գցեց սարից։ Իսկ հովիվն ու գառները քար դարձան։ Քարանձավի հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով