Մեր ճամփորդությունը

Մենք 4 – րդ դասարանցիների հետ գնացել ենք Թեժառույքի վանք։ Սկզբում կանգ առանք Աղբյուրակի կամ Ծովինարի ջրամբարի մոտ։ Ես իմացա, թե ինչ է և ինչի համար է ջրամբարը։ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետից է առաջացել այդ ջրամբարը։ Իմացա, որ Հայաստանում կա մոտ ութսուն ջրամբար, որոնց ջրերը օգտագործում են ոռոգման համար։

Հետո գնացինք Թեժառույքի վանք, որը կառուցվել է 13-14-րդ դարերում։ Վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1–1,5 կմ հեռավորության վրա։ Ինձ դուր եկավ վանք բարձրանալու ճանապարհը, վանքը, Մեղրաձոր գետը և գեղեցիկ բնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով