Իմ ճամփորդությունը Աշտարակ

Հինգշաբթի՝ մարտի 31-ին, դասարանով գնացել էինք Աշտարակ ճամփորդության։ Առաջինը մենք այցելեցինք Սբ․ Մարինե եկեղեցի։ Մեզ ընկեր Լուսինեն շատ հարցեր էր տալիս և հետաքրքիր բաներ պատմում։ Օրինակ՝ ես չգիտեի, որ Մեծ պասի ժամանակ խորանի վարագույրները փակվում են մինչև Զատիկ: Հետո մենք երգեցինք Հայր մերը։ Մենք նախաճաշեցինք այգում՝ մաքուր օդին, ինչ լավ է, որ արդեն գարուն է և տաք։

Հետո շոկոլադի գործարանում մեզ պատմեցին շոկոլադի ստեղծման պատմութունը և դիտեցինք տեսանյութ շոկոլադի մասին, կերանք համեղ շոկոլադ։ Դա ճամփորհդության ամենահաճելի և համով պահերից մեկն էր։  

Գնացինք նաև Սբ. Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր և Սբ. Սարգիս եկեղեցիները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով