«Չարաճճի զատիկի արկածները»

Կար – չկար մի չարաճճի զատիկ կար։ Նա շատ փոքրիկ էր, բայց շատ աշխույժ։ Անունն էլ՝ Զազի։ Նա իր ծնողներին չէր լսում և թռչկոտում, փախնում էր բացատի հեռավոր մասերը։ Մի անգամ բացատի հեռու անկյունում նա գտավ գեղեցիկ երիցուկ, պառկեց նրա դեղին փոշու մեջ և ,քանի որ շատ հոգնած էր, քնեց այնտեղ։ Եկավ երեկո և ոչ ոք նրան չէր գտնում։ Ծնողները և ընկերները անհանգստացել էին և տխրել։ Բոլոր միջատները փնտրում էրն Զազիին։ Մեղուն երիցուկի վրայով թռնելիս պատահական տեսավ զատիկին։ Նա այնքան բարձր բղավեց, որ Զազին վեր թռավ, իսկ բոլոր միջատները արագ հավաքվեցին այդտեղ։ Բոլորը շատ ուրախ էին, որ Զազին գտնվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով