Ճամփորդություն Թեղենյաց վանք

Սեպտեմբերի 1–ին մենք գնացինք ճամփորդության դեպի Թեղենյաց վանք։ Ավտոբուսով երկար ճանապարհ գնալուց հետո հասանք Բուժական գյուղ։ Ճանապարհին, գյուղի միջով քայլելիս, տեսանք շներ, ուրախացանք և սիրեցինք նրանց։ Մեկը մայրիկն էր, իսկ մյուսը՝ ձագը։ Վանք տանող ճանապարհը անտառի միջով էր։ Ճանաչեցինք տարբեր բույսեր և ծաղիկներ։ Ինձ շատ դուր եկավ մուսկարին, այն կապույտ էր և ասես խաղողի ճութ լիներ։ Երկար քայլելուց հետո՝ 2 կմ-ից ավելի, հասանք Թեղենյաց վանք։ Այդ հնադարյան կիսակառույց եկեղեցում բոլորս միասին աղոթեցինք։ Ընկեր Աչերի հետ երգեցինք «Սոնա Յար», «Հոյ Նազան»։ Հետո գտանք հարմար տեղ խաղալու և նկարելու համար։ Աղջիկներով թռչող ափսե էինք խաղում։ Ես նկարեցի բնությունը։ Ինձ դուր եկավ Գիտելիքի օրը բարձունքում անց կացնելը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով