Կոմիտասի թանգարանի մասին

Այսօր մեր դասարանով այցելեցինք Կոմիտասի թանգարան, որը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնի մոտ։ Թանգարանը շատ մեծ էր ու հետաքրքիր։

Ինձ դուր եկավ երաժշտական սրահը։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Կային երաժշտական գործիքներ, որոնց վրա մենք նվագեցինք, երգեցինք Արև և Զար զընգը երգերը։ Մեզ պատմեցին Կոմիտասի մասին։ Մենք Կոմիտասի ձայնը լսեցինք։ Նոր բաներ իմացանք։

Մենք նույնիսկ մտանք պանթեոն։ Եղանք Կոմիտասի գերեզմանի մոտ և լուսանկարվեցինք Կոմիտասի արձանի մոտ։ Ավտոբուսում նույնպես երգեցինք Կոմիտասի երգերից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով