Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
     30 x 4 = 120
    120 — 30 = 90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
     1 կգ + 500 գ + 200գ = 1կգ 700 գ
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 2, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
    2020 + 2 = 2022
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
    1300 + 500 + 650 = 2450 =2կգ 450 գ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
    89:7=12 (5 մնացորդ)
    Թոռ՝12
    տատիկ՝5
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800:7 = 400դրամ
    9 x 400 = 3600 դրամ
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 3-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2023։
    (2023 + 2020 + 3) : 2 = 2023
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    100 — 6 = 94
    94 : 2 = 47 (աղջիկ)
    47 + 6 = 53 (տղա)
    Պատ․՝ 53 — տղա, 47 աղջիկ
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
    20 ։ 2 = 10 նվեր (1 ժ)
    180 ։ 10 = 18 (ժ)
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամանակում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    3ժ = 180 ր
    180 : 4 = 45 ր
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։
    Ձմեռ պապը 22 կմ անցավ 2 ժամում, քանի ժամում նա կանցնի 110 կմ։
    22 : 2 = 11 կմ
    110 : 11 = 10 ժամ
    Ձմեռ պապը 60 խաղալիք պատրաստում է 3 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 240 խաղալիք։
    60 : 3 = 20 խաղալիք
    240 : 20 = 12 ժամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով