Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճարը միակ կանգուն մնացած հեթանոսական կառույցն է Հայաստանում։ Այն հին հայկական արևապաշտական տաճար է Ազատ գետի ափին։ Ըստ ավանդության Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ — Միհրին։ Տրդատ արքան հզոր Հռոմի դեմ հաղթանակից հետո կառուցում է Գառնու տաճարը՝ նվիրելով իր հովանավոր աստված Միհրին։ Միհրը լույսի, ճշմարտության խորհրդանիշ է։ Գառնու տաճարը 1679 թվականի երկրաշարժից զգալիորեն քանդվել էր, բայց այն վերականգնվեց 1969 թվականից սկսած։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից 19 դար և կործանումից 3 դար անց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով