Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:
    Անգամ, երբ, ավելորդ, սուրբ։
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    քմահաճույք — քիմք + ա + հաճույք։
    քաղհան — քաղել + հանել։
    շրջակայք — շուրջ + ա + կայք
    ակնթարթ — ակն + թարթ։
  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան — ելարան      

բ/ սիրուն — գեղեցիկ

գ/ բղավել — գոռալ

դ/ դաշտ — դաշտավայր

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր (պարզ)

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ արևային -գոյական (ածական)       

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    ամբողջանալ, բարիանալ, անձրևել, չարանալ։
  • Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։
    Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են:
    «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
    Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
    Ջելսոմինոյի գլխում միտք ծագեց բարձր գոռալ ծառի տակ, որպեսզի տանձերը թափվեն։
  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
    Երբ բնակիչների մի մասը տեսավ, թե ինչպես է Ջելսոմինոն հավաքում տանձերը, նրան համարեցին չար վհուկ։ Բնակիչների մյուս մասը ճանաչում էր Ջելսոմինոյին որպես բարի մարդ, այդ պատճառով էլ նրան համարում էին բարի ոգի։
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
    Կնոջը դուր եկավ հարևաններին կանչելու միտքը, քանի որ նա շատ էր ուզում շատախոսել հարևանների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով