Ջաննի Ռոդարի «Հասած երկինք»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։
    երեխա — ուրախ երեխա
    տանձ — լացկան տանձ
    խնձոր — կատաղած խնձոր
    հեռախոս — դժբախտ հեռախոս
    քույրիկ — բախտավոր քույրիկ
    խոտ — երջանիկ խոտ
  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։
    Լացկան տանձ
    Կար չկար մի տանձ կար։ Մյուսը մրգերը չէին ցանկանում նրա հետ խաղալ, որովհետև տանձը միշտ լացում էր։
    Նրան անվանում էին լացկան տանձ։ Մի օր խնձորը ամպերի մեջ մոլորվում է և բոլոր մրգերը սկսում են փնտրել նրան։ Նույնիսկ տանձին են խնդրում օգնել։ Մրգերը շատ զարմացան, երբ տանձը լացելու փոխարեն սկեց իրենց օգնել։ Երկար փնտրելուց հետո խնձորը գտնվում է։ Այդ օրվանից հետո տանձը դառնում է մրգերի լավագույն ընկերը։
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե — Երեկո

ր — րոպե

կ — կոկորդիլոս

ի — իշուկ

ն — նավակ

ք — քար
Մի երեկո, ժամը տասն անց երեսուն րոպեին, կոկորդիլոսը իշուկին օգնեց քարերը նավակով տեղափոխել։

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, մենք ամեն ինչ հակառակ կանեինք։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, տերևները ստիպված պետք է գետնին աճեին։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, ապա երեխաները կհարձակվեին կոկորդիլոսների վրա ինչպես մարմելադի։
    Եթե երկնքից անձրևի փոխարեն ամպիկներ թափվեին, ապա մառախուղ-մառախուղ խաղը երեխաների ամենասիրելի խաղը կլիներ։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, խանութ գնալիս գնումները նրա պայուսակի մեջ կդնեին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով