Ճամփորդում ենք Հարթագյուղ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)
Լոռու մարզը տաս վարչատարածքային միավորներից մեկն է Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է։ Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այնտեղով է հոսում Դեբեդ գետը ։ Մարզով են ձգվում կան Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց լեռնաշղթաները։ Մարզի խոշոր քաղաքներից են Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը։ Մարզում կան բազմաթիվ միջնադարյան վանական համալիրներ, օրինակ Հաղպատը և Սանահինը։

3. Տեղեկություններ եք գտնում Հարթագյուղի մասին, Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակում, դնում բլոգում( կարող է լինել վիդեոհոլովակ, նկարներով)
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի։ Մատուռը գտնվում է 2157 մ բարձրության վրա՝ Սրբի Լեռան գագաթին։ Այնտեղ հնարավոր է հասնել Հարթագյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։ Ըստ ավանդության այստեղ է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքներց, որը այստեղ է բերվել 13 — րդ դարում։ Սրբավայրը Հայաստանի հայտնի ուխտավայրերից է։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։
Մեզ անհրաժեշտ է ուսապարկ, որի մեջ տեղավորում ենք տագ և փոխնորդ հագուստ, գիշերազգեստը, գլխարկ։ Մեզ հետ վերցնում ենք սնունդ և ջուր, հիգենայի պարագաններ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկներ, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ։ Գիշերակացով մնալու համար անրաժեշտ է քնապարկ։ Զբաղմունքի համար տանում ենք սեղանի խաղեր, գնդակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով