Ճամփորդություն երկրաբանական թանգարան

Ուրբաթ օրը մենք ունեցանք շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն։ Սկզբում գնացինք Սիրահարների այգի և այնտեղ մի քիչ խաղացինք։ Հետո գնացինք Երկրաբանական թանգարան, որը 1937 թ. հիմնադրել է հայտնի երկրաբան Հովհաննես Կարապետյանը, ով իր մեծաթիվ հավաքածուն թանգարանին էր տրամադրել։ Դրանից հետո թանգարանը հարստացել է Հայաստանի տարբեր վայրերից բերված երկրաբանական իրերով։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոներ, կենդանիների կմախքներ, բույսերի նմուշներ։ Մենք տեսանք Գյումրու ավազահանքում հայտաբերված նախապատմական փղի ձագի կմախքը, որը շատ մեծ էր՝ 3մ։ Իմացանք, թե ինչպես են որոշել փղի տարիքը, թե քանի ատամ ունի նա և, որ սկզբում փիղը կնճիթ չի ունեցել։ Դիտեցինք տեսանյութ փղերի մասին, որը շատ հետաքրքիր էր։


Շատ գեղեցիկ, գունավոր, թանկարժեք քարեր տեսանք, որոնք գտնվել են Հայաստանի տարբեր վայրերից։ Մենք իմացանք, որ այդ քարերից շատերը օգտագործում են զարդեր պատրաստելու համար։ Շատ քարեր օգտագործում են շենքերի կառուցման համար։ Մեզ ցույց տվեցին հրաբխից առաջացած լավայի քարը, որը կարմրասևավուն էր։ Վերջում գնացին Կասկադ։

Ամենաշատը դուրս եկավ՝ փղի կմախքը
Ամենահետաքրքիրը՝ Գունավոր քարերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով