Ճամփորդություն Երևանի պատմության թանգարան

Մենք ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1931 թ․։
Նոր շենքի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը։ Թանգարանում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այնտեղ տեսանք շատ հետաքրքիր բաներ։ Տեսանք կնոջ կմախք և իմացանք, որ երբ մարդիկ մահանում էին, բերանի մեջ դնում էին կոպեկ։ Մեզ պատմեցին, թե նախորդ դարերում հարուստները ինչպես են տոնածառները զարդարում նռներով։ Տեսանք հնագույն աշխատանքային գործիքներ, կավից պատրաստած անոթներ, զենքեր, զարդեր, գորգեր, լուսանկարներ, տարազների հավաքածուներ, նույնիսկ թագավորների հագուստներ և զարդարանքներ։
Բաժանվեցինք խմբերի և հետաքրքիր խաղ խաղացինք։ Մեզ տվեցին ջարդված կուժի կտորներ, նկար, և մենք պետք է հավաքեինք կուժը ըստ այդ նկարի։ Դա մի յուրահատուկ մրցույթ էր։
Վերջում տեսանք Երևանի քարտեզը դրոշը և երգեցինք երգ Երևանի մասին։ Ամենավերջում լուսանկարվեցինք հնագույն գորգերի մոտ։

Ամենաշատը դուրս եկավ՝ խաղը
Ամենահետաքրքիրը՝ Կնոջ կմախքն էր։

  1. Էրեբունի-Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին: 2023 թվականին քանի՞ տարեկան կլինի Էրեբունի-Երևանը կամ նրա հիմնադրման քանի՞ տարին կլրանա:
    2023 + 782 =2805
  2. Եթե պարզեք 223-ից մեծ, բայց 229-ից փոքր պարզ թիվը, ապա կպարզեք նաև թե քանի քառակուսի մակերես է Երևանը զբաղեցնում:
    227
  3. Եթե պարզեք 36 և 60 թվերի ամենամեծ ընհանուր բաժանարարը, ապա կապարզեք նաև, թե Երանը քանի համայնքի է բաժանված:
    (36,60) = 12
  4. Եթե Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման տարեթվին ավելացնենք 7 և արդյունքը փոքրացնենք 2 անգամ, ապա կստանանք 969: Ո՞ր թվականին է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:
    1931
  5. Քանի՞ տարի է առաջ է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:
    2023-1931 = 92
  6. Ո՞ր դարում է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:
    xx` 20-րդ
  7. Եթե գնեք 1936 և 4 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, ապա կպարզեք, թե որ թվականին է թանգարանը ստացել Երևան քաղաքի պատմության թանգարան անվանումը:
    [1936,4] = 1936
  8. Եթե կռահեք, թե ո՞րն է ամենափոքր պարզ թիվը, ապա կիմանաք, թե Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրման պահին Երևանի հրշեջ վարչության շենքի որերորդ հարկի սենյակներից մեկն էր զբաղեցրել:
    2
  9. Երևան քաղաքի պատմության թանգարանում ինչպիսի՞ երկրաչափական մարմիններ տեսաք:
    Բուրգ, շրջան, ուղանկյունանիսt և այլն․․․
  10. Եթե գտնենք 47 և 2000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, ապա կպարզեք, թե թանգարանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ քանի առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքներ են պահպանվում:
    [47,2000]=94000
  11. Օգտագործելով թվերի գրության հնամենի եղանակը կամիր խաբառ «Երևան քաղաքի պատմության թանգարան», «Իմ Երևան» կամ «Մեր Երևան» պատասխաններից որևէ մեկով:

    Խաչբառ
    Օգտվելով աղյուսակից լուծեք խաչբառը․

Հորիզոնական

  1. 800 և 1600 ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    (800, 1600) = 800 = Պ
  2. Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1 = Ա
  3. Հաշվիր արտահայտության արժեքը․ 10000 ։ 2 — 1000 = 4000 = Տ
  4. Մեքենան Ա քաղաքից շարժվեց դեպի Բ քաղաք։ Շարժվելով 50կմ/ժ հաստատուն արագությամբ։ Գտնել Ա-ից Բ հեռավորությունը, եթե ճանապարհի վրա նա ծախսել է 4 ժամ՝՝ առանց ընմիջման ։
    50×4=200 = Մ
  5. Քանի խորանարդ մետր է 3մ, 10 մ, 20 մ կողմերով ուղղանկյունանիստի ծավալը ։
    3x10x20=600 = Ո
  6. Գտիր 7 և 1000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
    [7, 1000]7000 = ւ
  7. Արեգի մայրիկը 27 տարեկան է։ Արեգը մայրիկից փոքր է 3 անգամ։ Քանի՞ տարեկան է Արեգը։
    27:3=9 = Թ
  8. Գտնել 2400-ի 1/8 մասը։
    24000:8×1=300 =յ
  9. Քանի՞ խորանարդ մետր է 1մ կողմով խորանարդի ծավալը։
    1 = Ա
  10. Գտնել 2000-ի 1/5 մասը։
    2000:5×1=400 = Ն

    Ուղղաձիգ
  11. 36 և 45 ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    (36, 45)=9 = Թ
  12. Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1= Ա
  13. Գտնել արատահայտության արժեքը․
    2 x 1600 : 8 =400 = Ն
  14. Մեքենան Ա-ից Բ շարժվեց 100կմ/ժ հաստատուն արագությամբ։ Քանի՞ ժամում հասավ Բ, եթե Ա-ից Բ հեռավորությունը 300կմ է, եթե նա շարժվել է առանց դադարի։
    3 = Գ
  15. Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։
    1 = Ա
  16. Ո՞րն է 10000-ի 1/2 մասը։
    10000:2×1=5000 = Ր
  17. Ո՞ր թիվն է, որ ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ։
    1= Ա
  18. Գտնել 1000-ի 2/5-րդ
    1000:5×2=400 = Ն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով