Ասորիների մասին հավաքած նյութ և ազգային փոքրամասնությունների մասին

Ասորիների մասին

Ասորիները Մերձավոր Արևելքի շատ հին ժողովուրդներից մեկն են, նրանք ունեցել են հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում բազմաթիվ պատճառներով, շատ պատերազմների, սխալ երկիրը կառավարելու պատճառով կորցնում են իրենց երկիրը, այսօր չունեն անգամ սեփական պետություն:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։

Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ 

Սա ասորիների դրոշն է։

Ազգային փոքրամասնություններ

Ազգային փոքրամասնություններ, տվյալ պետության սահմաններում բնակվող այն ազգությունները, որոնք փոքրամասնություն են կազմում դրա հիմնական ազգության համեմատությամբ, տարբերվում դրանից լեզվով, դավանանքով կամ ազգային այլ հատկանիշներով։

Ազգային փոքրամասնությունների իրավունքները վավերացված են սահմանադրությամբ։

Հայաստանում 2011 թվականին անկացված մարդահամարի տվյալների համաձայն ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերն ունեն հետևյալ թվային ցուցանիշները (գրանցված որպես մշտական բնակիչ).

Էթնիկ փոքրամասնություններըթիվը
Եզդիներ35,308
Ռուսներ11,911
Ասորիներ2,769
Քրդեր2,162
Ուկրաինացիներ1,176
Հույներ900
Վրացիներ617
Բելառուսներ214
Հրեաներ127
Լեհեր124
Գերմանացիներ67
Այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ1,578
Հրաժարվել են պատասխանել100
Ամբողջ56,953 (2%)

Այժմյան տվյալներով պատկերն այլ է, բայց չկան պաշտոնական թվեր։

Հարցեր

1. Ի՞նչ է ազգային փոքրամասնությունը։

2. Ինչի՞ պատճառով ասորիները կորցրեցին իրենց հզոր պետությունը։

3. Ի՞նչ են դավանում ասորիները։

4. Հնում որտե՞ղ էին բնակվում ասորիները։

5. Ամբողջ աշխարհում ինչքա՞ն է ասորիների թիվը։

6. Հայաստանում որքա՞ն է ասորիների թիվը։

7. Ի՞նչ գույներ կան ասորական դրոշի վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով