Կարդում ենք Չարենց Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ ջերմություն և կարոտ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Ես կարծում եմ, որ բանաստեղծությունը նվիրված է Մասիս սարին, որը գտնվում է օտար երկրում։
    Ես այդպես եմ կարծում, քանի որ Չարենցն ասում է․
    Բայց ափսո՜ս որ
    Դու հեռո՜ւ ես-
    Դու ուրո՜ւ ես
    Արևառ…
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, հուր, սուր, փառք, փայլ, երգեր, վերքեր, քույր, ուրու։

    Սա էլ հղումը։

    Այգում կար մի արձան սուրը ձեռքին, որ բրոնզից էր պատրաստված։ Արևի հուրը ընկել էր արձանի վրա, և նա արտասովոր փայլ էր ստացել։ Մեր զինվորների փառքն էր հավերժացնում, ովքեր պատերազմի ժամանակ ստացած վերքերից անմահացան։ Ես և քույրս երգեր ենք երգում նրանց մասին։ Արձանի վերևով երկնքում երբեմն ուրու է թռչում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով