Հետաքրքիր փաստեր վագրերի մասին

Վագրը կարող է վազել 65կմ/ժ արագությամբ՝ հետապնդելով իր որսի ընտանքին սնելու համար։

Վագրերը լավ լողորդներ են և կարողանում են լողալ 6 կիլոմետր անընդմեջ։

Վագրերը կարող են թռնել 5 մետր բարձր որսի ժամանակ։

Վագրերը որսի են դուրս գալիս հիմնականում վաղ առավոտյան և երեկոյան, որովհետև նրանց աչքերի գիշերային տեսողությունը վեց անգամ ավելի հզոր է:

Վագր ձագերը մնում են իրենց մայրերի մոտ մինչև իրենց 2 տարեկանը։

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածին վագրերը ամբողջությամբ կույր են լինում: Վագրիկների շուրջ կեսը չի հասնում հասուն տարիքի:

Վագրերը պատկանում են կատվազգիների ընտանիքին և նրանք ամենամեծ կատվազգին են։

Վագրերի մեծամասնության աչքերը դեղին երանգ ունեն, չնայած սպիտակ վագրերի աչքերը կապույտ են՝ գեների շնորհիվ:

Վագրերը ծառերը ճանկելով միզում են՝ նշագծելով որոշակի տարածք: Նրանց մեզը սուր հոտ ունի, որը հիշեցնում է ադի-բուդիի բուսայուղի հոտը:

Բոլոր վագրերի մորթիների վրայի գծերը յուրաքանչյուրի մոտ յուրօրինակ է, ինչպես մարդկանց մատնահետքերը:

Վագրի ճակատի գծային կոնֆիգուրացիան հիշեցնում է չինական հիերոգլիֆ, որը նշանակում է «արքա»: Այս նշանի շնորհիվ էլ վագրերը ստացել են արքայական կենդանիների կոչում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով