Քրդերի մասին փաստեր

Սա քրդերի դրոշն է։


Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով։ Սակայն խոստումը չկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները՝ թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում։

Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ: Քուրդ ժողովուրդը Հայաստանում ներկայացված է երկու էթնիկ խմբերով` քրդերով և եզդիներով: Քչերը գիտեն, որ եզդիներն իրենց կրոնը` էզիդիզմը, պահպանած քրդեր են: Ինչպես ասեցի՝ քրդերն ու եզդիները համարվում են նույն ժողովուրդը, սակայն քրդերի լեզուն անվանում են քրդերեն:

Քրդերը բնակվում է հիմնականում Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով քրիստոնյա հայ և ասորի բնակչությունից՝ լեռնային ընդարձակ տարածքներ բնակեցվում են բացառապես քոչվոր և կիսաքոչվոր քրդերով, ուստի քրդաբնակ դարձած տարածքները հայտնի են դառնում որպես «Քուրդիստան»։ Այն ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան։ 21-րդ դարի սկզբին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում բնակվողների թիվը մոտենում էր 50 հազարի։ Քրդեր բնակվում են նաև Փոքրասիական բարձրավանդակում և Խորասանում։

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին։

Տեսանյութ քրդերի մասին։

Առաջադրանքներ
1. Ի՞նչ է խորհրդանշում քրդերի դրոշի վրայի արևը։
2. Ի՞նչ են խորհրդանշում դրոշի գույները։
3. Ինչպիսի՞ սովորույթներ ունեն քրդերը։
4. Ինչպիսի՞ ազգային տոներ ունեն։
5. Արդյո՞ք իրար հետ կապ ունեն տարբեր երկրներում ապրող քրդերը։
6. Քրդերն ունե՞ն իրենց տառերը։
7. Ով է ստեղծել քրդական տառերը։
8. Հայաստանում որտե՞ղ կան քրդական դպրոցներ։
9. Ի՞նչ ազգային ուտեստներ ունեն քրդերը։
10. Ի՞նչ հայտնի քուրդ դերասան կամ գրող կա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով