Գյումրի քաղաքի մասին

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Գյումրի քաղաք, Գյումրիի տեսարժան վայրերը

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Գյումրի բնակավայրը հարուստ պատմություն ունի, քանզի հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ:
Առաջին անվանումը, որ ստացել է Գյումրի քաղաքը՝ Կումայրի, Հակոբ Մանանդյանը կապում է կիմերների հետ: Կումայրի բնակավայրի մասին մեզ հասել է տեղեկություն նաև Քսենեֆոնի Անաբասիս ստեղծագորության մեջ: Իսկ հայ մատենագիրների ձեռագրերի մեջ առաջին անգամ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է տալիս Ղևոնդ պատմիչը:
Մինչև 19-րդ դարը Կումայրի բնակավայրը առանձնապես նշանակալի դեր չի ունեցել, քանզի դարերի ընթացքում մերթ եղել է Պարսկական տիրապետության տակ, մերթ թուրքական: Սակայն ամեն ինչ փոխվում է ռուս-թուրքական առաջին պատերազմից հետո,երբ նույնիսկ մինչև վերջնական Արևելյան Հայաստանի անցումը Ռուսական կայսրության տիրապերության տակ, Կումայրի բնակավայրը անցնում է վերջինիս տիրապերության տակ և անվանվում է Գյումրի: Սակայն որոշ ժամանակ անց այն նորից է անվանվում ի պատիվ Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի՝ կոչվելով Ալեքսանդրապոլ:
Մինչ Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, Ալեքսանդրապոլըն ակտիվ էր հեղափոխական գաղափարներով և առաջին հեղափոխական խմբավորումները և կազմակերպություններն այստեղ են ձևավորվել: 1920 թվականին՝ Խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո, Ալեքսանդրապոլը վերանվանում է Լենինական:

am-gyumri

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով