Համբարձման տոնի մասին

Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

Հայաստանում նշում են Համբարձման տոնը | Artsakhpress.am | Արցախի անկախ  լրատվական գործակալություն

Տոնի ընթացքում խստորեն կանոնակարգված էր ժողովրդական հանդիսությունների հերթականկանությունը: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի`վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Նույն չորեքշաբթի օրը կանայք, ի պատիվ «ծաղկամոր»,  խուսափում էին բազում աշխատանքներից՝ հույս ունենալով, որ նա հեռու կպահի իրենց երեխաներին «ծաղիկ» և «կարմրուկ» հիվանդություններից:

Այս ամենը կապված է մի շատ հետաքրքիր ավանդության հետ, որի համաձայն Ծաղկամայրը Վարվառե անունով կույս է, որին քրիստոնեությունը ընդունելու պատճառով հետապնդել է իր կռապաշտ հայրը, և նա, Արևմտյան Հայաստանից փախչելով, եկել հասել է մինչև Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, այնուհետև թաքնվել նրա այրերից մեկում: Սակայն աղջկա հետքերով գնացած հայրը շրջակայքում իրենց ոչխարները արածող հովիվների մատնությամբ հասել է աղջկան և հուսահատ Վարվառեն նահատակվելուց առաջ խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ և կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկներն իր անունով բժշկվեն: Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեին աղոթող մայրերի զավակները ազատվել են այս հիվանդությունից: Միաժամանակ Վարվառեն անիծել է իր տեղը մատնած հովիվներին և սրանք իրենց ոչխարների հետ մեկտեղ քարացել են: Առ այսօր աշտարակցիները ցույց են տալիս այդ քարերը, ինչպես նաև Համբարձման չորեքշաբթի-հինգշաբթի օրերը Արայի լեռան շրջակայքի ժողովուրդը հավաքվում է այստեղ մեծ ուխտի:


Ինչպես են նշում Համբարձում տոնը

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Այսօր նշում ենք Համբարձման տոնը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով