Վարդանանց հրապարակի մասին

Վարդանանց Հրապարակ, Գյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև հրապարակ է (280 x 140 մետր)։

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշխանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի։

Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով