Այցելություն Արտկվարտալ

Հուլիս ամսին ես սկսեցի հաճախել Terracotta ամառային դպրոց 🏠։ Մենք իրենց հետ այնքան տարբեր հետաքրքիր վայրեր ենք այցելել։ Հիմա կպատմեմ դրանցից մեկի մասին։

Մենք մի հրաշք վայր ենք այցելել, որը կոչվում էր Արտկվարտալ։

Դիտեցինք Էրիկի ցուցահանդեսը։ Նա Շուշի քաղաքից քարեր էր բերել և դրանցով բրոնզե արձաններ պատրաստել։

Ինչպես նաև եղանք Հարութ Հովհարի👨🏻‍🎨 արվեստանոցում և վայելեցինք «Երազ» 🛏 նկարների 🖼 շարքը։

Նա իր ընկերների հետ կառուցել էր երկու տուն։ Նրանք շատ աշխատասեր են։

Նաև եղանք հին մառանում, նախկինում այնտեղ պատրաստում էին գինի և կոնյակ։

Հարութ Հովհարը պատմեց, թե ինչպես են ընկերների հետ գինի պատրաստել՝ խաղողը վերևից վերցնելով և ոտքերով ճմռելով։

Երբ ետ վերադարձանք ստուդիա, այնտեղ մենք ինքներս էլ կավից քնած մարդ, կենդանի պատրաստեցինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով