Օգոստոս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի քնարկում առաջին մակարդակ

1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:

15- 9 =6ժ

6ժ — 2ժ 45ր = 3ժ 15 ր

Պատասխան՝ 3 ժ 15 ր։

2.Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 

  1. 6 x 10 = 60
  2. 20 + 10 = 10
  3. 6 : 2 = 3
  4. 3 x 10 = 30
  5. 60 + 30 = 90

Պատասխան՝ 90:

3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:

  1. 20 + 22= 42
  2. 42 : 2 = 21
  3. 21 + 3 = 24

Պատասխան՝ 24 մարդ։

4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:

  1. 17 — 9 = 8
  2. 9 — 4 = 5
  3. 8 — 5 = 3 Պատասխան՝ 3 թղթի թափոն։

5.  Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։

Պատասխան՝ 4 կակաչ։

6.  Բակում պարանքաշոցի էր խաղում ճամբարականների 15 զույգ: Ճամբարականներից 13-ը տղա էին։ Քանի՞  աղջիկ ճամբարական կար:

2 x 15 = 30

30 — 13 = 17 Պատասխան՝ 17 աղջիկ։

7. Տիկին Մարիետան մեկ տորթի մեջ օգտագործում է 5 ձու։ Քանի՞ ձու կօգտագործի 6 այդպիսի տորթ պատրաստելու համար։

6 x 5 = 30 Պատասխան՝ 30 ձու:

8. Վարդավառի ծեսին լողավազանի շուրջ կանգնած էին 18 աղջիկ և ամեն 2 աղջկա մեջտեղում՝ 1 տղա։ Քանի՞ տղա կար լողավազանի շուրջը։

18 : 2 = 9 Պատասխան՝ 9 տղա։

9.  Սովորողները բույսերի լաբորատորիայից 27 կտրոն բերեցին իրենց դպրոց։ Կտրոններից 9-ը կակաչ էին, 7-ը՝ վարդ, իսկ մնացածը՝ նարգիզներ: Քանի՞ նարգիզ բերեցին:

9 + 7 = 16

27 — 16 = 11 Պատասխան՝ 11 նարգիզ։

10. Բելլան ու Անին ապրում են նույն շենքում։ Բելլան ապրում է Անիի բնակարանից 10 հարկ բարձր։ Անին Բելլային հյուր գնալու համար աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Բելլան։

10 : 2 = 5

6 + 5 = 11 Պատասխան՝ XI

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով